Առողջապահության ազգային ինստիտուտ
  • ABOUT US
    • GOALS AND OBJECTIVES
    • Charter / Structure
    • HISTORICAL OVERVIEW
    • Gallery
    • OUR LEGENDS
    • RECTORS AND DIRECTORS
    • Տնօրենի Ողջույնի խոսք
    • Work with us
  • NIH SUBDIVISIONS
    • HEALTH INFORMATION ANALYTICAL CENTER
    • HEALTH NATIONAL ACCOUNTS
    • ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՀԳԲԳ ԿԵՆՏՐՈՆ
    • PROFESSIONAL CERTIFICATE NATIONAL CENTER
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
  • PUBLICATIONS
    • ԷԹԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵ
    • Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
    • SCIENTIFIC MEDICINE JOURNAL
    • "Healthcare" magazine
    • HEALTH INFORMER
    • INTERNATIONAL PUBLICATIONS
    • Հայաստանի ժողովրդագրական եվ առողջապահական հարցերի հետազոտություն (ՀԺԱՀ)
    • Զեկույցներ, ուղեցույցներ, տարեգրքեր, հետազոտություններ
  • ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
  • ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    • Առողջապահության նախարարության հաշվետվական ձեվերը էլեկտրոնային ձեվաչափով հանձնելու ձեվի մասին տեսանյութ
  • HEALTH CARE SERVICES
    • Laboratories
  • ACTIVITY
    • NEWS
    • EVENTS
    • ANNOUNCMENTS
  • Contact Us
  • ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Էթիկայի կոմիտե

ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Էթիկայի կոմիտե


2021թ.-ի հունիսի 5-ին ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ստեղծվել է էթիկայի կոմիտե (ԷԿ), որում ներառված են տարբեր գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից մասնագետներ:

Էթիկայի կոմիտեի հիմնական նպատակը հանդիսանում է կլինիկական և փորձարարական հետազոտություններում ընդգրկված հետազոտվողների իրավունքների և շահերի պաշտպանությունը։

Էթիկայի կոմիտեի խնդիրներն են՝

Իրականացնել կենսաբժշկական հետազոտությունների փորձաքննություն` էթիկայի նորմերի և կանոնների ապահովման տեսանկյունից

ԷԿ քննարկմանը ներկայացվող կլինիկական և փորձարարական հետազոտության ծրագրի (կառուցվածքի, մասնակիցների ընտրության, մեթոդների, եղանակների և ուրիշ) համապատասխանությունը որակյալ հետազոտությունների անցկացման միջազգային չափորոշիչներին

Կլինիկական հետազոտությունների անցկացման ժամանակ էթիկական նորմերի և կանոնների դիտարկման և վերահսկման (մոնիթորինգի) ապահովումը

Էթիկայի նորմերի, կանոնների և փորձագիտական ընթացակարգերի մշակում և հրապարակումը

Էթիկայի կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով, ԱԱԻ կանոնադրությամբ, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության հարգման վերաբերյալ համապատասխան միջազգային ակտերով, Համաշխարհային բժշկական ասոցիացիայի Հելսինկյան հռչակագրով, ինչպես նաև կենսաբժշկական ու վարքագծային հետազոտությունների վերաբերյալ այլ միջազգային փաստաթղթերով։

Էթիկայի կոմիտեի գործունեությունը հիմնվում է օրինականության, հրապարակայնության, իրազեկվածության, մարդու իրավունքների, ազատությունների, պատվի ու արժանապատվության հարգման, անկախության, վարքագծային ու կենսա-բժշկական հետազոտությունների հնարավոր մասնակիցների անվտանգության, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բժշկական գաղտնիքի պահպանման ու հարակից այլ սկզբունքների վրա։

էթիկայի կոմիտեն ուսումնասիրում է հետազոտությունների պլանները, մարդու իրավունքների և նրա առողջության անվտանգության ապահովման մեխանիզմների ներգրավվածությունը՝ անկախ հետազոտողից, պատվիրատուից, հովանավորողից ու բժշկական հիմնարկից:


Կենսաբժշկական հետազոտությունների էթիկական փորձաքննության համար տրամադրվող փաստաթղթերի ցանկ, հետազոտվողի գրավոր համաձայնության ստացման կարգը, իրազեկված գրավոր համաձայնության ձևաթուղթ,

ստանդարտ գործառնական ընթացակարգ - ինքնակենսագրականի գնահատման համար

:

Հասցե: Կոմիտաս 49/4, Երևան 0051

Հեռ: +374 (10) 23 50 05, +374 (91) 23 50 05

Էլ․ հասցե: ethics_committee@nih.am

Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտինն է և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2025