Դիաբետի դպրոց, շաքարային դիաբետ ունեցողների ուսուցման եւ վարման ձեռնարկ

Սույն ձեռնարկը ստեղծվել է «հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի շաքարային դիաբետի ազգային ռազմավարության իրականացում և կուրության կանխարգելում» ծրագրի շրջանակներում։ Այն «Դիաբետի դպրոց» կրթական նախաձեռնության ձեռնարկն է՝ ներզատաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների և այլ բուժաշխատողների համար, ովքեր վարում են դիաբետ ունեցող պացիենտների և վերջիններիս ուսուցանում կառավարել դիաբետը։

Ներկայացված թեմաները նվիրված են ժամանակակից դիաբետոլոգիայի ամենահետաքրքիր և արդի հիմնախնդիրներին։ Անդրադարձ է կատարվում ախտորոշիչ հետազուոություններին, կլինիկական զգուշավորությանը՝ սկզբնական շրջանում անախտանիշ կամ թույլ ախտանիշներով ընթացող համակարգային հիվանդությունները տարբերակելու համար։ Ծրագիրը միտված է դիաբետ ունեցող պացիենտների ուսուցանմանը, ինչն անկյունաքարային նշանակություն ունի բուժման առավելագույն արդյունավետության հասնելու ճանապարհին։

View/Download report
English version is available, you can watch or download it HERE