Ափիոնատիպ նյութերից կախվածության մեթադոնային փոխարինող բուժման կլինիկական
Ափիոնատիպ նյութերից կախվածության մեթադոնային փոխարինող բուժման կլինիկական ուղեցույցը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի կենտրոնի կողմից՝ առաջնորդվելով ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվող փոխարինող բուժման վերաբերյալ վերջին տարիներին կուտակված համաշխարհային բժշկագիտական փորձով, և հաշվի առնելով մեր հանրապետությունում նարկոլոգիական (թմրաբանական) բժշկական օգնության և սպասարկման որակի, արդյունավետության շարունակական բարելավման և կատարելագործման անհրաժեշտությունը` դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Թմրամիջոցների ու հանցավորության գրասենյակի կողմից առաջարկվող սկզբունքներին և ստանդարտներին համահունչ դարձնելու նպատակով: Սույն կլինիկական ուղեցույցի մշակման ընթացքում օգտագործվել է ինչպես թմրամիջոցներից կախվածության վերաբերյալ վերջին տարիների բժշկագիտական գրականությունն, այնպես էլ ոլորտի հետ առնչվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից առաջարկվող մոտեցումներն ու սկզբունքները: Կլինիկական ուղեցույցը մշակվել և պատրաստվել է պետական պատվերի շրջանակներում: