Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց, 2021
Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ 2021 թվականի ազգային զեկույցը թվով տասներկուերորդ նմանատիպ աշխատությունն է Հայաստանում թմրամիջոցների և թմրամիջոցների անօրինական գործածման իրավիճակի վերաբերյալ: Այն պատրաստվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի կենտրոնի կողմից:
