Առողջապահության Համակարգի Գործունեության Գնահատում, 2022

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) տասներեքերորդ զեկույցում ներկայացված են 2022թ. իրականացված թվով հինգերորդ ընտրանքային հետազոտության արդյունքները։ Սույն հետազոտության շրջանակում դիտարկվել են ՀՀ 15 և բարձր տարիքի բնակչության առողջության և համակարգի գործունեության հիմնախնդիրները։ ԱՀԳԳ 2022 թվականի հետազոտության իր մեջ ընդգրկում է հետևյալ թեմաները. Հայաստանի բնակչության առողջության ընդհանուր և հոգեկան վիճակի/դեպրեսիաների և քրոնիկական հիվանդությունների տարածվածության գնահատումը։ Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների տարածվածությունը (ծխախոտի օգտագործում, ալկոհոլի և կերակրի աղի չարաշահում, ավելցուկայն քաշ և ճարպակալում, ֆիզիկական թերակտիվություն, ինտերնետային կախվածություն, զարկերակային բարձր ճնշում, արյան մեջ քոլեսթերինի և գլյուկոզի բարձր մակարդակ, շրջակա միջավայրի ազդեցությունն և այլն։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է բնակչության իրազեկվածության մակարդակը վերոհիշյալ գործոնների վերաբերյալ։ Առողջապահական ծառայությունների սպառումը, մատչելիությունը, դիմելիությունն արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններ, մատուցած ծառայություններից գոհունակությունը, բնակչության ընդգրկվածությունը սքրինիգային հետազոտություններում, ուղեգրումները։ Ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված հիմնախդրինեըը՝ հիվանդացությունը, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ, ինչպես նաև COVID-19ի ազդեցությունը բնակչության ընդհանուր հոգեվիճակի վրա։ ԱՀԳԳ զեկույցը նախատեսված է առողջապահության համակարգի կազմակերպիչների, ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահության համակարգի գործունեությամբ հետաքրքրվող այլ մասնագետների համար

View/Download report
English version is available, you can watch or download it HERE