Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2016
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2016թ.-ի յոթերորդ զեկույցը ներկայացնում է ՀՀ առողջապահության համակարգի գերակա հիմնախնդիրները` բնակչության առողջության վիճակը, մահացության և հիվանդացության առավել տարածված պատճառները, ոչ վարակիչ հիվանդությունների և այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածությունը, բուժծառայությունների որակի և ֆինանսական մատչելիության գնահատականները, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, առողջապահության համակարգի կադրային ներուժի առկայության, բաշխվածության, մասնագետներով ապահովվածության հիմնախնդիրները:
ԱՀԳԳ զեկույցում արտացոլված վերլուծությունը հիմնված է ՀՀ առողջապահության պաշտոնական վիճակագրական և 2015-2016թ.-ին իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների հիման վրա: Զեկույցն ամփոփում է Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության նվաճումներն և բացերը, որոնք ուղղված են համակարգի կարողությունների զարգացմանը և հզորացմանը: Զեկույցի յուրաքանչյուր բաժնում ներկայացված են Հայաստանի առողջապահական համակարգի խնդիրները և գործունեության արդյունավետության բարելավման առաջարկներ:
ԱՀԳԳ զեկույցը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, առողջապահության ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահական համակարգի հարցերով զբաղվող և հետաքրքրվող այլ մասնագետների համար:
English version is available, you can watch or download it HERE