Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2012

Հայաստանի Առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2012 թ. զեկույցն ամփոփում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացված Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության գնահատման ընթացքում ձեռք բերված հիմնական փաստերը: Հայաստանի Առողջապահության համակարգի գործունեության գնահատումն իրականացվել է 2012 թ. և նպաստում է ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են ՀՀ Առողջապահության նախարարության կարողությունների հզորացմանը: Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զեկույցը ներկայացնում է Հայաստանի առողջապահական համակարգի կադրային ռեսուրսների առկայության, բաշխվածության, պահանջարկի, պատրաստման, ֆինանսավորման արդարացիության ու ֆինանսական պաշտպանվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության, որակի և անվտանգության, բնակչության առողջությանը սպառնացող կենսաբանական, վարքագծային գործոնների, շրջակա միջավայրի դետերմինանտների տարածվածության և վնասակար ազդեցության, առողջապահական համակարգի արձագանքման և բնակչության ընդհանուր առողջության վիճակը: Զեկույցի յուրաքանչյուր բաժնում ներկայացված են Հայաստանի առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության բարելավման առաջարկներ: Սույն զեկույցը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, առողջապա-հության ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահական համակարգի հարցերով զբաղվող և հետաքրքրվող այլ մասնագետների համար:

View/Download report
English version is available, you can watch or download it HERE