Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2007

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը շարունակաբար մասնակցել է գլոբալ առողջապահական համակարգերի արդյունավետության գնահատման աշխատանքներին: Մշակվել է ֆունկցիոնալ մոդել, որը հաշվի է առնում տարբեր երկրներում առողջապահական համակարգերի տարբեր կառուցվածքների գոյության փաստը: Այս մոդելը ններկայացնում է առողջապահական որևէ համակարգի չորս ընդհանուր գործառույթները` կառավարում, ֆինանսավորում, ռեսուրսների կազմավորում և առողջապահական ծառայությունների մատուցում բնակչությանը: Հիմնվելով առողջապահական համակարգի չորս գործառույթների վրա` ԱՀԿ-ը մշակել է Առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) հայեցակարգը, որը կիրառվել է 2000 թ. Համաշխարհային Առողջապահական Զեկույցում` աշխարհի առողջապահական համակարգերը գնահատելու նպատակով: Երկրի տեսանկյունից` այս հայեցակարգն ապահովում է առողջապահական համակարգերը գնահատելու կոնցեպտուալ հիմք: Իդեալական տարբերակում` պետական կառավարման համակարգի համապատասխան օղակ սահմանված իրավական դաշտում շարունակաբար իրականացվում է առողջապահական համակարգի գործունեության գնահատում` քաղաքականության վերաբերյալ որոշումները և առողջապահական համակարգի կառավարումը տեղեկացված դարձնելու նպատակով:

View/Download report
English version is available, you can watch or download it HERE