«Ալցհեյմերի հիվանդություն և այլ նեյրոդեգեներատիվ դեմենցիաներ»
![](/assets/img/news/9c484f1101ec4b3334d1d2d16c12b3d0.jpg)
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն անցկացրեց «Ալցհեյմերի հիվանդություն և այլ նեյրոդեգեներատիվ դեմենցիաներ» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց:
Մասնակիցներին ողջունեց նյարդաբան, սոմնոլոգ, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի տնօրեն, բ.գ.թ. Սամսոն Խաչատրյանը:
Ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ ներկայացրին Ալցհեյմերի ախտորոշման և բուժման գործում ժամանակակից բժշկության մոտեցումները: Դասընթացի շուրջ 100 մասնակիցներ կստանան 3 ՇՄԶ կրեդիտ: