«Կոգնիտիվ գործընթացներ և աֆազիա» թեմայով կրեդիտավորված սեմինար

Փետրվարի 11-ին, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի նախաձեռնած "Կոգնիտիվ գործընթացներ և աֆազիա" թեմայով կրեդիտավորված սեմինարը։
Մասնակիցներին ողջունեց ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Սամսոն Խաչատրյանը:
Զեկույցով հանդես եկավ խոսքի խանգարումների ոլորտում մասնագիտացած, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Թոմաս Բակը։ Սեմինարի մասնակից նյարդաբանները, լոգոպեդները, հոգեբույժները հնարավորություն ունեցան նաև հնչեցնելու մասնագիտական կարևոր հարցեր և ստանալու պատասխաններ, որոնք կիրառելու են աշխատանքային պրակտիկայում: