Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է
Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը
հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով
Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:
Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված
քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում`
-Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
անհնարինության դեպքում` օգտագործե՛լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
-Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ,
հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
-Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել
ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի: