Նախարարն Արցախում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի
Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական
գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական
օգնությանը:
Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության
նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին,
առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին:
Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական
հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ
հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր: