Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման ծրագիրը մարզերում. Արագածոտն

ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ Արագածոտնի մարզպետարանում կայացավ հանդիպում մարզի բուժհաստատությունների ղեկավարների հետ, որին ներկա էին ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի այլ մասնագետներ։
Հանդիպման նպատակը բուժաշխատողների հավաստագրման գործընթացի հետ կապված հարցերի պարզաբանումն ու հավաստագրմանը պատրաստվող բուժաշխատողներին առավելագույնս աջակցելն էր:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կարևորությունը մարդկային կյանքեր փրկելու և հիվանդություններ կանխարգելելու գործում։
ՀՀ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, ՀՀ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱԱԻ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը Արագածոտնի բժշկական կազմակերպությունների տնօրեններին ներկայացրեցին հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները։ Նշվեց, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ․-ի հունվարի 1-ն է։
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև մարզի առողջապահական ոլորտի խնդիրների մասին: