«Անեմիաների ախտորոշման ժամանակակից լաբորատոր հետազոտություններ»
2023 թվականից կրկնողաբար Երևան քաղաքում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի կողմից կանցկացվի «Անեմիաների ախտորոշման ժամանակակից լաբորատոր հետազոտություններ» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, արյունաբաններ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական և 5 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010583101 հեռախոսահամարով: