«Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի հիմնական հարցեր»
2023 թվականից կրկնողաբար Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կանցկացվի «Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի հիմնական հարցեր» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և շտապ օգնության բուժքույրեր: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 50 տեսական և 75 գործնական կրեդիտ․
• մաս 1-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 10 տեսական և 15 գործնական կրեդիտ
• մաս 2-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 10 տեսական և 15 գործնական կրեդիտ
• մաս 3-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 20 տեսական և 30 գործնական կրեդիտ
• մաս 4-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 10 տեսական և 15 գործնական կրեդիտ
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 010235310, 011300088 հեռախոսահամարներով: