Կրեդիտավորված դասընթաց ավագ և միջին բուժաշխատողների համար
Հոկտեմբերի 10-ից ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Իմունականխարգելման գործընթացի կազմակերպում՝ ընդհանուր հիմունքները և մարտահրավերները, կառավարելի մանկական վարակային հիվանդություններ, իմունիզացիան գործնականում, կովիդ-19 և պատվաստումները» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիատավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։
Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Ծրագրի հղումը.
Ավագ բուժաշխատողներին կտրվի 42 կրեդիտ` 27 տեսական և 15 գործնական (2 շաբաթ)
Միջին բուժաշխատողներին կտրվի 21 կրեդիտ` 15 տեսական և 6 գործնական (1 շաբաթ)
Դասընթացը վարելու են․
Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
Մարգարիտա Բալասանյան ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Լիլիթ Մարության՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Պիրիջիտա Սիմոնյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Անահիտ Ղուկասյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի ասիստենտ
Դասընթացը նախատեսված է
• մանկաբույժների
• նեոնատոլոգների
• ընտանեկան բժիշկների
• իմունոլոգների
• մանկական վարակաբանների
• ԱԱՊ օղակի բուժքույրերի համար
Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտի Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին
055-88-44-37
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոն