Երևանի առողջապահական գործունեության վիճակագրական քարտեզ, 2020
ՀՀ Երևանի առողջապահական համակարգի գործունեության վիճակագրական քարտեզը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության կողմից: Փաստաթղթում ներկայացված են Երևանի բնակչության առողջության և առողջապահական ծառայությունների գործունեությանը վերաբերվող (կադրային ներուժի առկայության, բաշխվածության, բուժհաստատությունների գործունեության և այլ առանցքային ցուցանիշներ) տվյալներ, որոնց հիմքում ընկած են տարեկան պետական հաշվետվությունների և ԱՆ կողմից տրամադրված տվյալները:
