ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ընկերության նպատակները հիմնականում կայանում են բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստման, կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակման, ներդրման և վերահսկման, առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրման, ազգային զեկույցների պատրաստման, առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրման և շտեմարանի ստեղծման մեջ:


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գործունեության հիմնական տեսակները՝

• Բժշկական հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,

• Լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրերի իրականացում,

• Գիտամանկավարժական կադրերի պատրաստում և վերապատրաստում,

• Դասախոսական կազմի, ինչպես նաև առողջապահության կազմակերպման, ֆինանսավորման, հանրային առողջության մասնագետների պատրաստում և նրանց շարունակական մասնագիտական զարգացման ապահովում,

• Գիտահետազոտական աշխատանքների իրականացում,

• Բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում,

• Բժշկական կանխարգելիչ գործունեության ծավալում,

• Բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպում,

• Բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպում,

• Հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքում ստեղծված արտադրանքի իրացում,

• Բժշկական հանրամատչելի գիտելիքների տարածում բնակչության շրջանում, նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ կարողությունների ուսուցում, առողջության պահպանման, առողջ ապրելակերպի քարոզչություն,

• Մասնակցություն առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսվարման ժամանակակից մոդելների, մեխանիզմների ու նորմատիվների մշակմանն ու ներդրմանը,

• Արտասահմանյան երկների առողջապահության և այլ հիմնարկների, ընկերությունների, կազմակերպությունների հետ համագործակցություն և փորձի փոխանակում,

• Առողջապահական հիմնարկներից բժշկական վիճակագրության և բժշկասանիտարական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,

• Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,

• Բժշկական փորձաքննության իրականացում (այդ թվում, մասնագիտական հիվանդությունների ախտորոշման նպատակով)՝ համապատասխան վերջնական եզրակացությամբ,

• Գիտական, գիտաբժշկական, կլինիկական, հիգիենիկ և փորձարարական հետազոտությունների իրականացում՝ և ինքնուրույն, և այլ հիմնարկների ու կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերով,

• Համապատասխանության գնահատման աշխատաների իրականացում,

• Հայաստանի Հանրապետությունում կենսաբժշկական տեղեկատվության կուտակում, պահպանություն և սպասարկում, որը ներառում է գրադարանային ֆոնդերի շարունակական ձևավորումը և համալրումը, հանրապետության առողջապահական կառույցների գրադարաններին և ինֆորմացիոն կենտրոններին մեթոդական օգնության ցուցաբերումը, բուժաշխատողներին տեղեկատվությամբ ապահովումը: