Առողջապահության ազգային ինստիտուտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
    • Կանոնադրություն
    • ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
    • Պատկերասրահ
    • ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ
    • ՌԵԿՏՈՐՆԵՐ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐ
    • Տնօրենի Ողջույնի խոսք
    • Աշխատանք մեզ մոտ
  • ԱԱԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    • ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՀԳԲԳ ԿԵՆՏՐՈՆ
    • ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
    • ԷԹԻԿԱՅԻ ԿՈՄԻՏԵ
    • Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
    • ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
    • «Առողջապահություն» ամսագիր
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՈՒ
    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
    • Հայաստանի ժողովրդագրական եվ առողջապահական հարցերի հետազոտություն (ՀԺԱՀ)
    • Զեկույցներ, ուղեցույցներ, տարեգրքեր, հետազոտություններ
  • ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
  • ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    • Առողջապահության նախարարության հաշվետվական ձեվերը էլեկտրոնային ձեվաչափով հանձնելու ձեվի մասին տեսանյութ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀՀ ԱՆ ԱԱԻ-Ի ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    • Լաբորատորիաներ
  • ԱՆՑՈՒԴԱՐՁ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հետադարձ կապ
  • Գիտական բաժին

 

Գիտական բաժինը կազմակերպում և համակարգում է ԱԱԻ ուսումնամեթոդական և գիտակորդինացիոն խորհուրդների աշխատանքները, որոնց հիմնական գործառույթներն են առողջապահության արդի հարցերի շուրջ գիտական ուսումնասիրությունները, գրքերի և մեթոդական ձեռնարկների հաստատումը, ինչպես նաև թեկնածուական և դոկտորական թեզերի թեմաների հաստատումը, նախապաշտպանությունը:

 

ՀՀ ԱՆ « Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ » ՓԲԸ-ի Գիտական խորհուրդը հանդիսանում է ներկայացուցչական, խորհրդակցական մարմին՝ առողջապահական , գիտական, ուսումնական և մեթոդաբանական գործունեության հիմնական հարցերը քննարկելու և որոշումները կայացնելու համար: Իր գործունեության ընթացքում Գիտական խորհուրդը առաջնորդվում է « Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին », « Կրթության մասին » ՀՀ օրենքներով, ԱԱԻ կանոնադրությամբ, Գիտխորհրդի Կանոնակարգով և այլ իրավական փաստաթղթերով, որոնցով կարգավորվում է ՀՀ առողջապահական և գիտաուսումնական հաստատությունների գործունեությունը:

  • Գիտական խորհուրդը որոշում է գիտական և ուսումնական աշխատանքների կազմակերպման հիմնական հարցերը,
  • Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները ,
  • Հաստատում է ատենախոսական աշխատանքների նախագիծը (անոտացիոն պլանները),
  • Հաստատում է ատենախոսական աշխատանքների վերաբերյալ առաջատար կազմակերպության կարծիքը,
  • Քննարկում է ԱԱԻ տնօրենի, տնօրենի տեղակալների և կառուցվածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները ` իրենց աշխատանքի արդյունքների և զարգացման հեռանկարային ծրագրի վերաբերյալ,
  • Քննարկում է Հանրապետության այլ հաստատություններից ուղարկված փաստաթղթերը և հաստատում դրանց վերաբերյալ գրախոսականները,
  • Քննարկում է ԱԱԻ աշխատողներին պատվավոր կոչումներ շնորհելու առաջարկությունները,
  • Հաստատում է ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, դասագրքերի մեթոդական ցուցումների և այլ գիտակրթական նյութերի հրատարակման երաշխավորումները,
  • Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ինստիտուտի կանոնադրությունից բխող այլ լիազորություններ,
  • Շնորհում է « ԱԱԻ պատվավոր պրոֆեսորի » կոչում:

Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են

  • ԱԱԻ-ի տնօրենը,
  • Գիտական քարտուղարը
  • Հանրապետության կենսաբժշկագիտության, բժշկական կրթության և գործնական առողջապահության առաջատար գիտնականները,
  • Այլ հարակից բնագավառի մասնագետները
Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտինն է և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2025