Առողջապահության ազգային ինստիտուտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
    • Կանոնադրություն
    • ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
    • Պատկերասրահ
    • ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ
    • ՌԵԿՏՈՐՆԵՐ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐ
    • Տնօրենի Ողջույնի խոսք
    • Աշխատանք մեզ մոտ
  • ԱԱԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    • ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՀԳԲԳ ԿԵՆՏՐՈՆ
    • ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
    • ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
    • Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
    • ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
    • «Առողջապահություն» ամսագիր
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՈՒ
    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
    • Հայաստանի ժողովրդագրական եվ առողջապահական հարցերի հետազոտություն (ՀԺԱՀ)
    • Զեկույցներ, ուղեցույցներ, տարեգրքեր, հետազոտություններ
  • ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
  • ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    • Առողջապահության նախարարության հաշվետվական ձեվերը էլեկտրոնային ձեվաչափով հանձնելու ձեվի մասին տեսանյութ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀՀ ԱՆ ԱԱԻ-Ի ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    • Լաբորատորիաներ
  • ԱՆՑՈՒԴԱՐՁ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հետադարձ կապ
  • ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄՀԳԳԿ-ի գործունեությունը

ՄՀԳԳԿ-ը տարբեր անվանումներով (կուրս, ամբիոն, կենտրոն) Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում գործում է մոտ 60 տարի: Գործունեության ոլորտն ի սկզբանե եղել է բժիշկ-մանրէաբանի և լաբորանտների մասնագիտացումը և վերապատրաստումը, ինչպես նաև գիտական հետազոտություններ կատարելը:

Այժմյան գործունեության ոլորտներն են.

Ուսումնական. կլինիկական օրդինատուրա, բժիշկ-մանրէաբանների շարունակական կրթություն, նեղ ոլորտի մասնագետների պատրաստում (սանիտարական մանրէաբանություն), մանրէաբանական լաբորատորիաների լաբորանտների մասնագիտացում և վերապատրաստում, տարբեր վարակների մանրէաբանության վերաբերյալ կարճաժամկետ թրենինգներ, դասընթացներ հարակից մասնագիտության բժիշկների համար.
Գիտական. ՄՀԳԳԿ-ի նախաձեռնությամբ, 1998թ-ից ամբիոնը, համաձայն ՀՀ ԱՆ նախարարի19.06.1998թ-ի թիվ 339 հրամանի, հանդիսանում է Դիֆթերիայի ազգային ռեֆերենս լաբորատորիա:1997թ-ից Կենտրոնի ղեկավար Սիլվա Գաբրիելյանը Դիֆթերիայի Եվրոպական լաբորատոր աշխատանքային խմբի անդամ է: ՄՀԳԳԿ-ի աշխատակիցների գիտական հրատարակումների, ձեռնարկների թիվը, 1988թ-ից հետո, 60-ից ավելի է, Կենտրոնի ղեկավար Ս.Գաբրիելյանը երկու գյուտի հեղինակ է:
Համագործակցություն

ՄՀԳԳԿ-ն, Առողջապահության ազգային ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ փորձարկման լաբորատորիայի հետ համատեղ, 1993 թվականից, իրականացնում է տեղական և ներմուծվող սննդամթերքի, ինչպես նաև այլ արտադրատեսակների որակի և անվտանգության (մանրէաբանական ցուցանիշներ) ուսումնասիրություններ և հետազոտություններ:
Պայմանագրային հիմունքներով` ջրի, սննդամթերքի, շրջակա միջավայրի օբյեկտների և այլն սանիտարա-մանրէաբանական հետազոտություններ:
Եվրոպական լաբորատոր աշխատանքային խմբի անդամ-երկրների մանրէաբանների հետ դիֆթերիայի վերահսկման, լաբորատոր ախտորոշման վերաբերյալ աշխատանքներ (Մեծ Բրիտանիա, Կիպրոս, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան և այլն):
Գործնական աշխատանքներ

ՄՀԳԳԿ-ում իրականացվում են բոլոր տեսակի ախտաբանական նյութերի (արյուն, մեզ, կղանք, խորխ, քսուքներ`աչքից, քիթ-կոկորդից, վերքերից,, սեառական ուղիներից և այլն) մանրէաբանական հետազոտություններ` մանրէային վարակների և սնկերի վերաբերյալ` դասական եղանակով, ներառյալ` հակաբիոտիկների նկատմամբ էթիոլոգապես արժևորված մանրէների զգայունության որոշում, հաստաղու դիսբիոզի հետազոտություն:
Կատարվում են տարբեր սննդամթերքի և շրջակա միջավայրի օբյեկտների սանիտարա-մանրէաբանական հետազոտություններ:
Մատուցվում են խորհրդատվական ծառայություններ` կլինիկական և սանիտարական մանրէաբանության հետ կապված հարցերի վերաբերյալ:
Լիցենզիա` Կ – ԲՕ – 001606

Հեռախոս` +374 010 23 69 01

Էլ. հասցե` silva.gabrielyan.53@mail.ru

Ղեկավար` բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Գաբրիելյան

ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ


 

Դեռևս 1993թ-ից Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի և մանրէաբանության ամբիոնների բազայի վրա ստեղծված սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիան (Հավատարմագրման գրանցահամարը՝ №015/T-081, նշանակման համարը՝ NՆ-08(H-08)2019) անցած 25 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել տեղական և հանրապետություն ներկրվող սննդամթերքի և այլ արտադրատեսակ­ների որակի և անվտանգության գնահատման գործում:

2018թ-ից փորձարկման լաբորատորիան իրականացնում է նաև արտադրանքի պետական գրանցման աշխատանքներ և տրամադրում վկայականներ:

Լաբորատորիան (ՀԳՄ) այսօր ունի գործու­նեութ­­­յան լայն ոլորտ՝ կատարում է սննդամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, խմելու և հանքային ջրերի, մանկական սննդի, հավելումների, օծանելիքա-գեղարարական արտադրանքի, ապակյա, մետաղական, փայտյա, խեցեգործական իրերի, խաղալիքների, երեխաների համար նախատեսված և սանիատարահիգիենիկ նշանակության արտադրանքի, համակցված  կերերի, պարարտանյութերի և այլնի փորձարկում: Համապատա­սխա­նության գնահատման աշխատանքները՝ փորձարկումները  կատարվում են  հանրապետություն ներմուծվող, արտահանվող և տեղական շուկայում շրջանառվող տարբեր արտադրատեսակների համար:

Լաբորատորիայում կատարվում են  նաև սննդամթերքի սննդային և էներգետիկ արժեքների  և մարդու սննդի օրաբաժնի նորմերի հաշվարկ (փորձարկման արդյունքների հիման վրա):

ՀԳՄ-ի գործունեությունը նպատակաուղղված է բարելավելու և պահպանելու ազգաբնակչության առողջությունը պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և անվտանգության ապահովման միջոցով, ինչպես նաև նպաստել տեղական տնտեսվարողներին բարձրացնել սեփական արտադրանքի որակը և վերացնել առևտրային խոչընդոտները արտադրանք ներմուծողների  և արտահանողների համար:

Լաբորատորիան  կատարում է ապրանքների զգայորոշման,  ֆիզիկաքիմիական, կենսաքիմիական, անվտանգության ցուցանիշների և  մանրէա­բանական հետազոտություններ: Լաբորատորիայում աշխատում են տարբեր մասնագետներ՝ բժիշկ-հիգիենիստ, քիմիկոսներ և մանրէաբաններ, որոնց թվում կան գիտության դոկտոր և թեկնածուներ: Լաբորատորիան կատարում է պայմանագրային աշխատանքներ հարյուրից ավելի  կազմակերպությունների հետ: Շնորհիվ իր գիտական և մանկավարժական ներուժի լաբորատորիայի գործառույթներից են նաև՝

•        փորձարկումների իրականացում  սանիտարական քիմիայի բնագավառում

•        խորհրդատվական և ուսումնական աշխատանքներ

•        բժիշկ-հիգիենիստների, սանիտարահիգիենիկ լաբորատորիաների աշխատակիցների մասնագիտացում, վերապատրաստում և տարբեր ոլորտի գերատեսչական լաբորատորիաների աշխատակիցների ուսուցում անհատական ծրագրերով:

Հեռախոս՝ +374 10 23 71 74

Էլ. հասցե՝ 0237174@mail.ru

Լաբորատորիայի  ղեկավար՝  

պրոֆեսոր Ղազարյան Սարգիս Ալբերտի

Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտինն է և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2023