Առողջապահության ազգային ինստիտուտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
    • Կանոնադրություն
    • ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
    • Պատկերասրահ
    • ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ
    • ՌԵԿՏՈՐՆԵՐ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐ
    • Տնօրենի Ողջույնի խոսք
    • Աշխատանք մեզ մոտ
  • ԱԱԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    • ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    • ՀԳԲԳ ԿԵՆՏՐՈՆ
    • ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
    • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
    • ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
    • Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
    • ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
    • «Առողջապահություն» ամսագիր
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՈՒ
    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
    • Հայաստանի ժողովրդագրական եվ առողջապահական հարցերի հետազոտություն (ՀԺԱՀ)
    • Զեկույցներ, ուղեցույցներ, տարեգրքեր, հետազոտություններ
  • ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
  • ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
    • Առողջապահության նախարարության հաշվետվական ձեվերը էլեկտրոնային ձեվաչափով հանձնելու ձեվի մասին տեսանյութ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀՀ ԱՆ ԱԱԻ-Ի ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    • Լաբորատորիաներ
  • ԱՆՑՈՒԴԱՐՁ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հետադարձ կապ
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ

2011թ-ից ՀՀ ԱՆ «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ Ընկերության կազմում գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում գրանցված Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (ԱՍՄ) (հավատարմագրման վկայագրի համարը՝ №010/S-028):

Ընդունելով հայտատուների և շահագրգիռ կողմերի առավելագույնս բավարարավածությունը որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմնի քաղաքականություն՝ մարմինը արտադրանքի գնահատման աշխատանքները կազմակերպում և իրագործում է պատշաճ կերպով՝ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17065-2013 հիմնարար ստանդարտի պահանջներին:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը համապատասխանության գնահատման աշխատանքները կատարում է ըստ Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) և ՀՀ ազգային կանոնակարգերի պահանջների՝ կիրառելով նշված կանոնակարգերով հաստատված համապատասխանության հայտարարագրման սխեմաները՝ 1հ, 2հ, 3հ, 4հ, 6հ և ՀՀ կառավարության N 56-ն որոշման ընթացակարգերը:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կատարում է պարենային և ոչ պարենային ապրանքների համապատասխանության գնահատման աշխատանքներ համապատասխանության հայտարարագրերի գրանցման ձևով իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում՝ կաթի և կաթնամթերքի, մսի և մսամթերքի, ձվի, ձկան և ձկնամթերքի, սննդային ճարպերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների, փաթեթավորված խմելու ջրերի, հատիկային մշակաբույսերի, ալրաձավարային արտադրանքի, ալրային և շաքարային հրուշակեղենի, մեղրի, մրգի, բանջարեղենի, ընկուզեղենի և դրանց վերամշակման մթերքների, սուրճի, թեյի, սննդային հավելումների, կերակրի աղի, փաթեթվածքների՝ թղթից, պոլիմերից, մետաղական, կերամիկական, ապակյա նյութերից, պլաստմասսայե իրերի, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի, օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի, սանիատարահիգիենիկ նշանակության արտադրանքի, լվացող և մաքրող միջոցների:

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում հայտատուն իրավունք ունի արտադրանքի պիտակի վրա օգտագործել արտադրանքի շրջանառության միասնական նշանը՝EAC, իսկ ՀՀ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում՝ՀՏԿ ազգային նշանը: Սույն նշանների առկայությունը վկայում է այդ ապրանքի ավելի որակյալ և անվտանգ լինելու մասին նմանատիպ ապրանքների շարքում, իսկ արտադրողին պարտավորեցնում է ապահովել ապրանքի պատշաճ որակը մշտապես:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինի կողմից համապատասխանության գնահատման աշխատանքների նկատմամբ վստահությունը երաշխավորված է, քանզի պարբերաբար մարմնի ղեկավարության կողմից կատարվում է վերլուծություն, համապատասխան ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրագործում, ինչի արդյունքն է բողոքների և գանգատների բացակայությանը

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ունի իրազեկ, բազմամյա փորձ ունեցող անձնակազմ, որը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Նարինե Խաչատրյանը: Մատուցվող ծառայությունների անկողմնակալությունը, գաղտնիությունը, թափանցիկությունը ապահովում են հայտատուների առավելագույն բավարարվածությունը: Շնորհիվ անձնակազմի մատուցված ծառայությունների բարձր որակի, իրազեկության, ճշտապահության և բարյացակամ վերաբերմունքի սերտիֆիկացման մարմինը ունի բարձր համբավ հայտատուների շրջանում:

Սերտիֆիկացման մարմինը ունի ծառայությունների մատուցման հաստատված գնացուցակ, որը ցանկացած այլ տեղեկատվության հետ մատչելի է հայտատուների համար և պահանջի դեպքում կարող է տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային ձևով:

Ք. Երևան, Կոմիտաս 49/4

Հեռախոսներ՝ +37410237381, +37410237174

Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտինն է և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
© ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2023