«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության եւ խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով». կրթական ձեռնարկ մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, սոնոգրաֆիստների եւ մանկաբարձների համար

«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը

բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության եւ խորհրդատվական հմտությունների

բարելավման միջոցով» կրթական ձեռնարկը մշակվել է Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության

ազգային ինստիտուտի (ԱԱԻ) փորձագիտական խմբի կողմից՝ «Պտղի սեռով պայմանավորված

խտրական ընտրության եւ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը

Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եւ Հարավ-Հարավ

նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության

հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը

ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ՄԱԲՀ-ի կողմից։

Դիտել/Ներբեռնել զեկույցը
Առկա է նաև անգլերեն տարբերակը, դիտելու կամ ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ