ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Սույն հետազոտության նպատակը կլիմայական ռիսկերին բնակչության առողջության խոցելիության և հարմարվողականության գնահատումն է:
Կլիմայի փոփոխությունը տարատեսակ բացասական հետևանքներից զատ, սպառնում է առողջության հիմնական բաղադրիչներին` մաքուր օդ դրսում և կացարանում, խմելու համար պիտանի ջուր, սննդարար պարենամթերք և անվտանգ կենսամիջավայր:Կլիմայի փոփոխության ազդակիր ոլորտներն են օդի ջերմաստիճանի և եղանակային պայմանների փոփոխությունը, շրջակա միջավայրի և ջրային պաշարների հասանելիության ու որակի վատթարացումը, հիմնական էկոհամակարգերի դեգրադացիան և էկոծառայությունների որակի վատթարացումը, անապատացումըև այլն:Իր աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններից ելնելով՝ Հայաստանը համարվում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկրներից մեկը: Կլիմայի փոփոխության ազդեցություննառողջության վրա առավել ակնհայտ է դարձել վերջին տարիներին: Մարդու առողջությունը Հայաստանում համարվում է խոցելի ոլորտներից մեկը, որը պետք է առաջնահերթ դիտարկվի կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում:
Հաշվի առնելով տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները, Հայաստանի բնակչության առողջության համար բացասական գործոններ կհանդիսանան հիմնականում ծայրահեղ եղանակային իրադարձությունների հաճախականությունը և ինտենսիվութունը, անապատացումը և կլիմայական գոտիների տեղաշարժերը:

Դիտել/Ներբեռնել զեկույցը
English version is available, you can watch or download it HERE