Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2015

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զեկույցը ներկայացնում է ՀՀ առողջապահության ոլորտի գերակա ռազմավարությունների, հայեցակարգերի նկարագրերը, համակարգի գործունեությունը կանոնակարգող քաղաքականության ծրագրերը և օրենսդրության, միջազգային համագործակցության շրջանակները, ինչպես նաև առողջապահության համակարգի կադրային ներուժի առկայության, բաշխվածության, մասնագետներով ապահովվածության հիմնախնդիրները, բնակչության առողջության ընդհանուր վիճակը, մահացության և հիվանդացության առավել տարածված պատճառները, առողջ ապրելակերպի հիմնախնդիրները, բուժծառայությունների որակի և ֆինանսական մատչելիության գնահատականները: ԱՀԳԳ զեկույցը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, առողջապահության ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահական համակարգի հարցերով զբաղվող մասնագետների համար: Սույն զեկույցը հնարավորություն է ընձեռում առողջապահական համակարգի գործունեության քարտեզագրմանը, որը կարող է նպաստել առողջապահության նախարարության կարողությունների հզորացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Դիտել/Ներբեռնել զեկույցը