Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2009

Սույն զեկույցն ամփոփում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի և Համաշխարհային Բանկի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ` ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացված Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության գնահատման ընթացքում ձեռք բերված հիմնական փաստերը: Գնահատումն իրականացվել է 2008 և 2009 թվականներին և նպաստում է ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին, որոնք ուղղված են առողջապահության համակարգը կառավարելու ՀՀ Առողջապահության նախարարության կարողությունները հզորացնելուն: Սույն զեկույցը ներկայացնում է առողջապահության համակարգի գործունեության գնահատում գործունեության մի շարք առանցքային ուղղություններով, որոնք են` առողջապահության համակարգի կառավարումը, առողջապահության կառավարման տեղեկատվական համակարգը, բշժկական կադրերի պատրաստումը, ֆինանսավորման արդարացիությունն ու ֆինանսական պաշտպանվածությունը, առողջապահության համակարգի արդյունավետությունը, առողջապահական ծառայությունների մատչելիությունը, առողջապահական ծառայությունների որակն ու անվտանգությունը, ռիսկի գործոնները, առողջության ուսուցումն ու հիվանդությունների կանխարգելումը, առողջապահական համակարգի արձագանքումը և առողջության վիճակի բարելավումը: Սույն զեկույցի յուրաքանչյուր գլխի վերջում ներկայացված են քաղաքականությանն առնչվող առաջարկություններ: Կից ներկայացված է գործադիր ամփոփում: Առողջապահության համակարգի գործունեության գնահատման այս զեկույցն առաջինն է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից այս տարի թողարկված նման զեկույցների շարքում: 2009 թվականին հրապարակվելիք այլ զեկույցներն ընդգրկում են Վրաստանի, Էստոնիայի և Պորտուգալիայի զեկույցները:

Դիտել/Ներբեռնել զեկույցը
Առկա է նաև անգլերեն տարբերակը, դիտելու կամ ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ