Առողջապահության Համակարգի Գործունեության Գնահատում, 2017

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) ութերորդ` 2017թ. զեկույցում ներկայացված է ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված՝ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող, ռիսկի գործոնների տարածվածությունն ըստ սոցիալժողովրդագրական խմբերի, բնակչության առողջության ինքնագնահատականներն, ինչպես նաև ռիսկի գործոնների ազդեցությունն առողջության դոմենների ինքնագնահատման ցուցանիշների վրա, նրանց փոխկապվածությունն առողջության ընդհանուր վիճակի, դեպրեսիայի և քրոնիկական հիվանդությունների տարածվածության հետ:
ԱՀԳԳ զեկույցում ներկայացված վերլուծությունը հիմնված է 2016թ. ԱՀԳԳ ծրագրի շրջանում՝ ՀՀ 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների վրա:
ԱՀԳԳ զեկույցում արտացոլված տվյալներն և եզրահանգումները փաստահեն հիմք են հանդիսանում ՈՎՀ զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված ՈՎՀ ազգային ծրարգրերում նախատեսված նպատակներին հասնելու և միջոցառումների արդյունավետ իրականացման համար:
ԱՀԳԳ զեկույցը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, առողջապահության ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահական համակարգի հարցերով զբաղվող և հետաքրքրվող այլ մասնագետների համար:

Դիտել/Ներբեռնել զեկույցը
Առկա է նաև անգլերեն տարբերակը, դիտելու կամ ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ