Առցանց ինքնակրթության դասընթացներ

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից մշակված 3 առցանց ինքնակրթության դասընթացներին արդեն մասնակցել է 1858 բուժաշխատող
1612 մասնակից (ընդհանուր մասնակիցների 86,75 տոկոսը) հաջողությամբ հանձնել է քննությունները և ստանալու է վկայական: 
Դասընթացները հասանելի են Առողջապահության ազգային ինստիտուտի կայքում //lessons.nih.am/: 
Վերը նշված հղումով կարելի է մասնակցել հետևյալ դասընթացներին՝ 
• Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելում - 8 ինքնակրթության կրեդիտ (ավագ բուժաշխատողներ) և 6 ինքնակրթության կրեդիտ (միջին բուժաշխատողներ) 
• Բուժաշխատողների համար տուբերկուլոզի կառավարման հմտությունների ամրապնդում - 2 ինքնակրթության կրեդիտ (ավագ բուժաշխատողներ) 
• Հեպատիտ B և C – 6 ինքնակրթության կրեդիտ (ավագ բուժաշխատողներ) 
Ինքնակրթության հարթակը մշակվել է «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի օժանդակությամբ: