տարի «Մայրական ու նորածնային մահացության նվազեցման ուղիներ» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց

Արդեն երկրորդ տարին է, ՀՀ և ՌԴ Առողջապահության նախարարությունների համագործակցության շրջանակներում, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում իրականացվում է գիտա-գործնական դասընթաց՝ մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների համար: Այս տարի «Մայրական ու նորածնային մահացության նվազեցման ուղիներ» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված դասընթացին մասնակցում են ՀՀ մարզերի և մայրաքաղաքի շուրջ 50 ավագ բուժաշխատողներ: 
Դասընթացը վարում են ՌԴ «Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» առաջատար մասնագետները: 
Սա յուրահատուկ հնարավորություն է երկու երկրների մասնագետների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառման ընթացքում ձեռք բերած հմտությունների քննարկման համար: Երկշաբաթյա դասընթացի առաջին փուլում նախատեսվում է տեսական գիտելիքների տրամադրում, իսկ երկրորդ շաբաթը հագեցած կլինի գործնական աշխատանքով. նորագույն սարքավորումների օգնությամբ ռուս գործընկերները հայ մասնագետների հետ կկիսվեն նորածնային ու մայրական մահացության վիճակագրությունը նվազեցնելու գործում կուտակած իրենց փորձով: 
Դասընթացի հագեցած աշխատանքային հանդիպումները կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը: