«Առողջ և հիվանդ նորածինների խնամք» թեմայով վերապատրաստման մեկշաբաթյա դասընթաց

ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց նորածնային ու մանկական բուժքույրերի և մանկաբարձների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 15- 20-ը ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Առողջ և հիվանդ նորածինների խնամք» թեմայով վերապատրաստման մեկշաբաթյա (6 օր) վճարովի (20000 դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։

Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։

Ծրագրի հղումը 
Մասնակիցներին կտրամադրվեն 21 տեսական և 8 գործնական կրեդիտներ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը վարելու են․
Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
Անի Երիցյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
Հովհաննես Ղազարյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի դոցենտ
Դասընթացը նախատեսված է նորածնային և մանկական բուժքույրերի և մանկաբարձների համար։

Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտ, 055-88-44-37 ՝ Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին։
Դասընթացին մասնակցության հաստատման համար անհրաժեշտ է nihpediatrics@gmail.com էլ. հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․
1. Անձնագրի և սոց. քարտի կամ անհատականացման / ID քարտի սքանները,
2. ԲՈՒՀ-ի ավարտական և մասնագիտական որակավորման դիպլոմների վկայականների պատճեները (եթե այդպիսիք կան)։