Բուժաշխատողների հավաստագրման հանձնաժողովները սկսեցին իրենց աշխատանքը

ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնում ստեղծվել են մասնագիտական հանձնաժողովներ՝ բուժաշխատողների հավաստագրման նպատակով: 
Հանձնաժողովների կազմում ընդգրկված են բժշկական մասնագիտական հասարակական միավորումների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների և ՀՀ առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ: