Առցանց դասընթաց մանկաբարձ-գինեկոլոգների համար

Օգոստոսի 8-ին, ժամը 18:30-ին, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը կանցկացնի «Սիֆիլիսը հղիների շրջանում» թեմայով առցանց դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատված է Առողջապահության նախարարի հրամանով: Ծրագրի հղումը՝ https://www.moh.am/uploads/3061.pdf

Մասնակիցներին տրամադրվում է ՇՄԶ կրեդիտ: Տրվում են վկայականներ։
Դասընթացը նախատեսված է մանկաբարձ-գինեկոլոգների համար:

Դասընթացը վարելու են ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկները:  

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3BJGEc7 

Դասընթացն իրականացվում է «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի օժանդակությամբ: