«Սիֆիլիսը հղիների շրջանում» թեմայով առցանց դասընթաց

Օգոստոսի 9-ին, ժամը 18:30-ին, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը կանցկացնի «Սիֆիլիսը հղիների շրջանում» թեմայով առցանց դասընթաց:
Ծրագիրը հաստատված է Առողջապահության նախարարի հրամանով (հղումը` https://www.moh.am/uploads/3061.pdf)
Մասնակիցներին տրամադրվում է ՇՄԶ կրեդիտ: Տրվում են վկայականներ։
Թիրախային լսարանը՝ մանկաբարձ-գինեկոլոգներ:
Դասընթացը վարելու են ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկները:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով` https://bit.ly/3byfn1m
Դասընթացն իրականացվում է «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի օժանդակությամբ: