Բուժհաստատությունների ամենօրյա կառավարում. գործառնական կառավարում կրեդիտավորված դասընթաց

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 1-10-ը Առողջապահության ազգային ինստիտուտը, «ՏաՀույս» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ, կիրականացնի «Բուժհաստատությունների ամենօրյա կառավարում. գործառնական կառավարում» թեմայով կրեդիտավորված հնգօրյա դասընթաց։
Նպատակը
Մասնակիցներին փոխանցել բուժհաստատությունների ամենօրյա կառավարման, մատակարարման շղթայի բոլոր փուլերում ռեսուրսների արդյունավետ ապահովման և գործընթացների մոդելավորման ժամանակակից գիտելիքներ ու հմտություններ։
Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվելու են բուժհաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացման գործիքները, ինչպես նաև բիզնես գործառույթները վերլուծելու, սահմանելու, մշակելու և գնահատելու համար անհրաժեշտ մեթոդներն ու հմտությունները: Մասնակիցները կուսումնասիրեն իրավիճակային վերլուծություններ տեղական ու միջազգային կազմակերպությունների օրինակով, հնարավորություն կունենան նաև ներկայացնելու բուժհաստատությունների մատակարարման շղթայի և գործառույթների կառավարման նոր նախագծեր:
Դասավանդման և ուսուցման մեթոդներ
Տեսական գիտելիքների ներկայացում և ծանոթացում տերմինների ու սահմանումների հետ
Տեղական և միջազգային մոդելների ներկայացում
Խմբային աշխատանքների իրականացում, արդյունքների ներկայացում և քննարկումների կազմակերպում
Անհատական աշխատանքների իրականացում և ներկայացում լսարանին՝ քննակրման համար
Իրական և կիրառելի բիզնես մոդելների կազմում
Անհատական աշխատանքների իրականացում և ներկայացում լսարանին՝ քննարկման համար
Մանրամասներ
Տևողությունը՝ 5 օր (սեպտեմբերի 1, 2, 3 և սեպտեմբերի 9, 10, ժամը՝ 13:00-18:00)
Մասնակիցների քանակը՝ մինչև 25
Դասավանդման լեզուն՝ հայերեն
Վայրը՝ Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ
Արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ

Թիրախային լսարան
Առողջապահական հաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
Ավագ բուժաշխատողներ
Առողջապահական ոլորտի աշխատակիցներ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
✅ Անձնագիր (պատճենը)
✅ Դիպլոմ (պատճենը)

Դիմումներn ընդունվում են հուլիսի 23-ից սեպտեմբերի 1-ը
Հարցերի դեպքում դիմել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Ուսումնական բաժին։
???? +374 77 19-99-82 +374 11 30-00-88

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Հանրային առողջապահության կազմակերպման և կառավարման ամբիոն