ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, գենետիկների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 12- 16-ը, ՀՀ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի կողմից իրականացվելու է «Գենետիկան և մանկաբուժությունը. ժառանգական և պերինատալ ծագումնաբանությամբ առավել հաճախ հանդիպող պաթոլոգիաները երեխաների մոտ» թեմայով վերապատրաստման մեկշաբաթյա վճարովի (20000դրամ) ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով։

Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Ծրագրի հղումը  bit.ly/3ADnuDJ

Մասնակիցներին կտրամադրվեն 11 տեսական և 10 գործնական կրեդիտներ, կտրվեն վկայականներ։
Դասընթացը վարելու են․
  • Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.
  • Նատալյա Մինասյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս
  • Վարդան Սարոյանը՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մանկաբուժության ամբիոնի հրավիրյալ դասախոս

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, գենետիկների համար:

Մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ Մանե Մարանդյանին, հեռ.՝ 055-88-44-37: