«ՈՂՆՈՒՂԵՂԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով սեմինար

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց ողնուղեղի հիվանդությունների վերաբերյալ սեմինար` ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի նախաձեռնությամբ: Մասնակիցների թվում են տարբեր բուժհաստատություններ ներկայացնող նյարդաբաններ, նեյրովիրաբույժներ, ռադիոլոգներ ու թերապևտներ:
 
Սեմինարի մասնակիցներին ողջունեց ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Սամսոն Խաչատրյանը՝ խոստանալով օգտակար հանդիպում, որը կհարստացնի ներկաների մասնագիտական զինանոցը:
 
Ողնուղեղի հիվանդությունների ախտորոշման, բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ դասախոսությունները կարդում են ոլորտի բարձրակարգ մասնագետներ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի (Կանադա, Ֆրանսիա) կլինիկաներից:
 
Մասնակիցներին կտրվի 4 տեսական կրեդիտ: