Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն

Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության ազգային ինստիտուտում ՇՄԶ հավաստագրեր շնորհեց հանրապետության մի շարք գլխավոր մասնագետների: Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Շնորհավորելով առաջիկա 5 տարիներին մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու առիթով` նախարարը նշեց, որ հավաստագրման հաջորդ շրջափուլերում բժիշկների շարունակական մասնագիտական հավաստագրման գործընթացն էլ ավելի կկատարելագործվի, կիրականացվեն փոփոխություններ, որոնք ավագ և միջին բուժաշխատողներին կօգնեն առավելագույնս արդյունավետ օգտագործել ինքնակրթվելու հնարավորությունը և հավաստագրման պահանջը դիտարկել որպես աշխատանքային գործընթաց, որն անհրաժեշտ է պարբերաբար ինքնակրթվելու, ոլորտի միջազգային զարգացումներին մշտապես ծանոթ լինելու և մասնագիտական բարձր որակավորում ապահովելու համար:
Հիշեցնենք, որ հավաստագրման առաջին շջափուլն ավարտվում է 2022թ-ի դեկտեմբերի 31-ին, որից հետո մասնագիտական գործունեության իրավունք կունենան միայն ՇՄԶ հավաստագիր ստացած ավագ և միջին բուժաշխատողները: