‹‹ՀՀ-ՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ›› ծրագրի 2019-2022թթ. ամփոփում

‹‹ՀՀ-ՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ›› ծրագրի 2019-2022թթ. ամփոփում
Դեկտեբերի 3-ին կայացավ 2019-2022թթ –ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացված ‹‹ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում›› ծրագրի ամփոփումը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունեց մասնակիցներին և ընդգծեց կատարված աշխատանքների կարևորությունը՝ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման միտումները նվազագույնի հասցնելու առումով:
Ամփոփելով ծրագրի արդյունավետությունը՝ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն անդրադարձավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացման նպատակով 2019-2022թթ.-ին ԱԱԻ-ի կողմից իրականացված աշխատանքներին: