«ԱԱԻ-ի ռեզիդենտ» կոնֆերանս
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ն շարունակում է կլինիկական օրդինատորների շարունակական
զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Հերթական անգամ կայացավ «ԱԱԻ-ի ռեզիդենտ» կոնֆերանսը, որին մասնակցեցին կլինիկական օրդինատորներ՝ ԱԱԻ-ի հետևյալ ամբիոններից․
·
Նյարդաբանության, նյարդավիրաբուժության և վերականգնողական բժշկության
·
Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի
·
Վիրաբուժական հիվանդությունների և ժամանակակից տեխնոլոգիաների
·
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի
·
Ներքին հիվանդությունների
·
Սրտաբանության
·
Արյունաբանության եւ տրանսֆուզիոն բժշկության
·
Ակնաբուժության
·
Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության
·
Մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների
·
Մանկաբարձության և գինեկոլոգիայի
«ԱԱԻ-ի ռեզիդենտ» կոնֆերանսի ամբիոնից ներկայացվեցին բժշկական ամենատարբեր
թեմաներով կատարված հետազոտություններ։ Ոմանց համար այս ելույթն առաջինն էր,
հետևաբար նաև կարևոր փորձառություն էր լսարանի առաջ հանդես գալու առումով։ Վերջում
ներկաները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը քննարկելու կոնֆերանսի
մասնակից երիտասարդ և ավագ գործընկերների հետ։