ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի գիտական խորհրդի նիստ

«Բժշկական էթիկա» և «Առաջնային օղակի բժշկի հակամանրէային թերապիայի խորհրդատու» ձեռնարկների ներկայացում

 

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը գլխավորում էր ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Ներկաների թվում էին Գիտական խորհրդի կազմում ընդգրկված ԱԱԻ-ի ամբիոնների վարիչները` կենսաբժշկագիտության, բժշկական կրթության և գործնական առողջապահության առաջատար մասնագետներ, գիտնականներ:

Նիստի ընթացքում ԱԱԻ-ի Արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության ամբիոնի վարիչ, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Երվանդ Հակոբյանը ներկայացրեց «Բժշկական էթիկա» ուսումնական ձեռնարկը։

 

Գիտխորհրդի քննարկման առարկա դարձավ նաև բժիշկների համար նախատեսված «Առաջնային օղակի բժշկի հակամանրէային թերապիայի խորհրդատու» ձեռնարկը: Այն ներկայացրեց ձեռնարկի հեղինակը՝ Վարդանանց նորարարական ԲԿ-ի Գերազանցության կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը:

Գիտական խորհրդի անդամները հնչեցրեցին իրենց հարցերն ու կարծիքները, որոնց օգնությամբ ներկայացված ձեռնարկները մոտ ապագայում կլրամշակվեն ու կծառայեն որպես տեղեկատվական պրակտիկ ուղեցույցներ՝ թե կլինիկական օրդինատորների, թե գործող բժիշկների համար: