Ինֆորմատիկա առողջապահության համար

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում «Հովնանյան հիմնադրամ»-ի աջակցությամբ մեկնարկվեց Ինֆորմատիկա բժիշկների համար բաղադրիչի «Թվային փոխակերպումներն առողջապահության մեջ․ առողջապահական ճշգրիտ տվյալներ» թեմայով դասընթացը՝ ԱԱՊ բժիշկների համար։ Դասընթացը համահունչ է աշխարհում ընթացող թվային փոխակերպումների մարտահրավերներին և ՀՀ առողջապահության նախարարության «Առողջության առաջնային պահպահման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի» ակնկալիքներին։

«Ինֆորմատիկան առողջապահության համար» դասընթացների շարքը նախաձեռնել են Առողջապահության նախարարությունը և ԱԱԻ-ին՝ առողջապահության ոլորտն աշխարհում ընթացող թվային փոխակերպումների մարտահրավերներին նախապատրաստելու նպատակով։ Առաջիկայում նախատեսվում է պոլիկլինիկական օղակում աշխատող 1200 մասնագետների մոտ ձևավորել թվային մտածելակերպ՝ անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների շնորհիվ։ Նախաձեռնության հեղինակները վստահ են՝ կլինիկական որոշումների կայացման գործընթացում թվային տվյալների օգտագործումը մեծապես կնպաստի առողջապահական ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացմանը։