Ուժեղ և դիմակայուն առողջապահության համակարգը կարևոր է Հայաստանի բնակչության առողջությունն ապահովելու համար

Եվրոպական միությունը (ԵՄ) և ԱՀԿ-ն մեկնարկել են «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը՝ ուղղված Հայաստանի բուժաշխատողների հզորացմանը և հոգեկան առողջության ծառայությունների ընդլայնմանը:
Ծրագիրը հիմնված է ԵՄ - ԱՀԿ շարունակական համագործակցության վրա՝ տարածաշրջանում դիմակայուն առողջապահական համակարգեր զարգացնելու համար:
Առաջիկա 2,5 տարիների ընթացքում, Հայաստանի կարիքներին համահունչ և ազգային ռազմավարություններին համապատասխանող ծրագիրը միտված կլինի՝
առողջապահության ոլորտում մասնագետների ներգրավման և պահպանման բարելավմանը
բժշկական և բուժքույրական կրթության որակի բարելավմանը
հոգեկան առողջության ծառայությունների ընդլայնմանը՝ համայնքահեն, մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ
խարանի վերացմանը և հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ հանրային արշավների միջոցով:
Այս առաքելության շրջանակներում օրերս ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գործընկերների հետ, կայացավ աշխատանքային քննարկում: Միջազգային գործընկերներին ներկայացվեց առողջապահական ազգային բարեփոխումների շրջանակներում իրականացվող բուժաշխատողների շարունակական մասնագիտական կրթության, հավաստագրման գործընթացներն ու դրանց կատարելագործման հեռանկարները: