Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» պատվիրակության անդամներին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» պատվիրակության անդամներին:

Սույն թվականի մայիսի 2-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության փորձագետների թիմին՝ Սվետլանա Ակսելրոդին, ԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն, Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) հարցերով Գլոբալ համակարգման մեխանիզմների քարտուղարության ղեկավար, Նիք Բանատվալային՝ ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղարության ղեկավար, Ջիլ Ֆարինգթոնին՝ ՈՎՀ-ի և կյանքի ընթացքում առողջության պահպանման վարչության համակարգող, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ, Դուդլեյ Տարլթոնին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ):

Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ մելիք Նուբարյանը, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը, նախարարության պաշտոնատար այլ անձինք: 

Առաքելության նպատակն է՝ մշակել ՈՎՀ-ի կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ, որոնք կօգնեն երկրներին կատարել ՈՎՀ-ի հետ կապված ծախսերի գնահատում, խթանել ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարին ուղղված ազգային արձագանքման միջոցառումները։ 

Հանդիպմանը քննարկվեցին Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրները, ոլորտում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, համագործակցության նորանոր ուղիները, ինչպես նաև ՈՎՀ ռիսկի գործոնների նվազեցմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության խթանումը և 
իրականացնող միջոցառումների ընդլայնումը: