ԱԱԻ-ում 115 օրդինատոր ավարտեց ընտանեկան ստոմատոլոգիայի կլինիկական օրդինատուրան

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ Ստոմատոլոգիայի ամբիոնի Ընտանեկան ստոմատոլոգիայի կլինիկական օրդինատուրայի հերթական ավարտական փուլը, որի շրջանակում շուրջ 115 կլինիկական օրդինատորներ ստացան ընտանեկան բժիշկ-ստոմատոլոգի դիպլոմներ։ 
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը խորհրդանշում է տարիների ուսումնառության և մասնագիտական զարգացման եզրափակիչ փուլը։ Ուսման ընթացքում օրդինատորներն անցել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական ինտենսիվ պարապմունքներ՝ հիմնված ժամանակակից ստոմատոլոգիայի միջազգային չափանիշների վրա։ 
ԱԱԻ-ի Ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Մուրադյանի գլխավորությամբ ամբիոնի փորձառու դասախոսական կազմը հետևողականորեն նպաստել է ապագա մասնագետների պատրաստությանը՝ փոխանցելով ոլորտում տարիների գիտելիքներ, կլինիկական հմտություններ և մարդակենտրոն արժեքներ։ 
Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական հաջող ճանապարհ ու նորանոր բարձունքներ։