ԱԱԻ-ի մասնագետները՝ մասնակցել են Մադրիդի միջազգային բժշկական համաժողովին

Հուլիսի 2-5-ը Մադրիդում անցկացված Armenian Medical World Congress (AMWC 2025) համաժողովին մասնակցեցին ԱԱԻ-ի մասնագետները՝ ներկայացնելով մեր երկրի առողջապահության ոլորտում նորարարական նախագծեր և գիտական մոտեցումներ։ Ներկայացված թեմաներից են՝
-ՇՄԶ (CME/CPD) կրեդիտների համակարգի պատմություն և ներկայիս կանոնակարգերը
-ՇՄԶ գործընթացը ԱԱԻ-ում
-Էլեկտրոնային առողջապահության համակարգի գնահատում
-Հեռաբժշկության ներդրումը Հայաստանում
-Ռոբոտիկ և հեռառոբոտիկ վիրաբուժություն
-Վնասվածքների վիճակագրական վերլուծություն
-Դեմիջ քնթրոլ վիրաբուժության խորացված դասընթաց
-Շարժական ակնաբուժական կլինիկայի փորձը
-Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մարտահրավերներն ու առաջընթացը
-Հայկական սիմուլյացիոն կենտրոնի ներկայացում – «Project 4»
Համաժողովը կարևոր հարթակ էր՝
-միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակման,
-առողջապահական կրթության զարգացման,
-Հայաստանում իրականացվող բարեփոխումների ներկայացման համար։