ԱԱԻ-ի վիճակագրական տարեկան զեկույցների ներկայացում

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) կողմից կազմակերպված «ԱԱԻ-ի վիճակագրական տարեկան զեկույցների ներկայացում» թեմայով մասնագիտական քննարկմանը գործընկեր կառույցների ներկայացուցիչներին ներկայացվեցին առողջապահության ոլորտի հիմնական տարեկան վիճակագրական զեկույցները։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, մասնավորապես ընդգծեց, որ ԱԱԻ-ը դեռևս 2008 թվականից համակարգված կերպով իրականացնում է առողջապահական համակարգի գործունեության գնահատման գործընթաց, և նման զեկույցները կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման, խնդիրների բացահայտման և ապացուցահեն կառավարման ապահովման տեսանկյունից։
Օրակարգի շրջանակում ներկայացվեցին՝
• «Հայաստանի առողջապահական համակարգի գործունեության գնահատման տարեկան զեկույցները» (Դիանա Անդրեասյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրենի տեղակալ) 
«Առողջապահության ազգային հաշիվների տարեկան զեկույցները» (Անաստաս Աղազարյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Առողջապահության ազգային հաշիվների կենտրոնի ղեկավար)
• «Առողջություն և առողջապահություն» տարեկան վիճակագրական զեկույցները (Դիանա Անդրեասյան՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրենի տեղակալ)։
Յուրաքանչյուր ներկայացմանը հաջորդեցին հարցուպատասխան քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցներն անդրադարձան ներկայացված տվյալների հիմնական միտումներին, ոլորտում առկա խնդիրներին և զարգացման հնարավոր ուղղություններին։
Քննարկումն անցավ արդյունավետ, կառուցողական և բովանդակային մասնագիտական մթնոլորտում։ Միջոցառման արդյունքները կարևոր նշանակություն ունեն առողջապահության ոլորտի հետագա զարգացման, ապացույցների վրա հիմնված որոշումների կայացման, ինչպես նաև ոլորտային համագործակցության խորացման համար։