Ստորագրվել է համագործակցության երկու հուշագիր

Փետրվարի 16-ին  ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և  «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար։

Վերոնշյալ նպատակների իրագործման համար ստորագրվել է հուշագիր նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և Կլինիկական ռեաբիլիտոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ-ի միջև։