Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում

Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող 2019-2022թթ. գործողությունների Ծրագրի բաղադրիչ է համարվում «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագիրը, որի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը, Մարդու իրավունքների թեմայով իրավաբանների կրթության ինտերակտիվ, միջառարկայական եվրոպական ծրագրի (HELP) միջոցով կազմակերպում է «Կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների հիմնական սկզբունքները» թեմայով դասընթացը:
Դասընթացը մշակվել է ԵԽ-ի HELP ծրագրի և ԵԽ-ի Բիոէթիկայի բաժնի համատեղ ջանքերով, որի նպատակն է օժանդակել իրավաբաններին ու բուժաշխատողներին յուրացնելու կենսաբժշկական ոլորտում մարդու իրավունքների սկզբունքները, նպաստել հանրության շրջանում կենսաբժշկության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր մակարդակի բարձրացմանը: 
Սույն դասընթացի շրջանակներում, ԵԽ HELP հարթակի ազգային դասընթացավար Կարինե Աբրահամյանի խմբում իրենց ուսումնառությունն են իրականացրել նաև ԱԱԻ-ի մի շարք աշխատակիցներ, որոնց այսօր հանձնվեցին դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ սերտիֆիկատներ:
Միջոցառմանը ներկա էր նաև ԵԽ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը: