Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման ծրագիրը մարզերում. Շիրակ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ․ հունվարի 1-ն է, ասել է թե բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործը մինչ օրս հետաձգող մասնագետներն արդեն իսկ պետք է շտապեն: 
Հավաստագրման գործընթացին պատրաստվելու հարցում բուժաշխատողներին աջակցելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Շիրակի մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվել է հանդիպում ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի և ԱԱԻ-ի այլ մասնագետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հավաստագրման գործընթացին վերաբերվող հարցեր: Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները հանգամանորեն ներկայացրել են հավաստագրման և կրեդիտներ կուտակելու գործընթացը։