ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կորոնավիրուսային հիվանդության (covid-19) կանխարգելման միջոցառումները, անհատական պաշտպանիչ միջոցներ և պացիենտների խնամք»

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, սույն թվականի փետրվարի 3-ից medu.am կայքում հասանելի է «Կորոնավիրուսային հիվանդության (covid-19) կանխարգելման միջոցառումները, անհատական պաշտպանիչ միջոցներ և պացիենտների խնամք» թեմայով էլեկտրոնային ուսուցողական նյութը, որի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, թոքաբաններ, սրտաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապևտներ, համաճարակաբաններ, վարակաբաններ, մանկաբույժներ, շտապ և անհետաձգելի բուժօգնության մասնագետներ։ Հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 1 ինքնակրթության կրեդիտ:

Ծրագիր