ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական վիրաբուժություն»

2023 թվականի մարտի 1-ից (պարբերաբար) Երևան քաղաքում Հայ օգնության ֆոնդի կողմից կանցկացվի ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Մանկական վիրաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկական վիրաբույժներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 25 տեսական և 68 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091 414822 հեռախոսահամարով:

Ծրագիր